Սերբիան Եվրամիությանը չի անդամակցի՝ չճանաչելո...

Սերբիայի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չԷ Բելգրադի եւ Պրիշտինայի փոխադարձ ճանաչման: Այդ մասին, Բալկաններ կատարած այցի ընթացքում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Գերմանիայի կանցլերը հունիսի 10-ին այց Է կատարում Արեւմտյան Բալկաններ, ուղեւորությունն սկսել Է ինքնահռչակ Կոսովոյից: «Վարչապետ» Ալբին Կուրտի հետ հանդիպումից հետո Շոլցը հայտարարել Է, որ, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելով, Կոսովոյի «կառավարությունը» ցույց տվեց, որ «միջազգային հանրակցությունում կանգնած Է մեր կողքին» եւ անցել Է Բելգրադի ու Պրիշտինայի հարաբերությունների թեմային:

«Կոսովոն եւ Սերբիան պետք Է համապարփակ պարմանագրի հասնեն, եւ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ (Միրոսլավ) Լայչիկը մեր լիակատար աջակցությունն ունի այդ հարցում… Պարզ Է, որ համաձայնագիրը պետք Է լուծի (ինքնահռչակ) Կոսովոյի եւ Սերբիայի ճանաչման հարցը, որովհետեւ երկու երկրները չեն կարող ԵՄ-ի մաս դառնալ՝ մեկը մյուսին չճանաչելով»,-Գերմանիայի կանցլերի խոսքը մեջբերում Է Կոսովոյի ռադիոն ու հեռուստատեսությունը: Օրվա երկրորդ կեսին Շոլցին սպասում են Բելգրադում, որտեղ պլանավորված Է նրա հանդիպումը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: