Սերբերը և սլովակները հավերժ եղբայրներ են. Սեր...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 8-ի երեկոյան Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Instagram-ում։

«Եղբայրական հանդիպում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ այսօր երեկոյան Մոսկվայում: Սերբերը և սլովակները հավերժ եղբայրներ են», - լուսանկարը մակագրել է Վուչիչը:

 Քաղաքական գործիչը տեսանյութ է հրապարակել, որում սեղմում է Ֆիցոյի ձեռքը:

Վուչիչն ու Ֆիցոն ժամանել են Մոսկվա՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։