Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և հ...
Գագիկ Ծառուկյանը գրում է․
Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։
Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս-ուսի տված կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն։