Սեպտեմբերի 23-ին Եվրաջասթի նախագահը կայցելի Ե...

Սեպտեմբերի 23-ին Եվրաջասթի նախագահը կայցելի Երևան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ վերջին նստաշրջանում ընդունված Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև դատական համագործակցության մասին համաձայնագրի կանոնակարգին, որի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: Համաձայնագիրը պետք է ստորագրվի նաև ՀՀ նախագահի կողմից:

Ըստ արդարադատության նախարարի՝ աշխատակարգ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, Եվրաջասթի նախագահի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից Եվրաջասթի նախագահի՝ Երևան այցելության շրջանակում, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին: