
Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված:
«QR կոդի միջոցով ոստիկանը կարող է իմանալ միգրանտի մասին ամեն ինչ՝ երբ է նա ժամանել, որքան ժամանակով, որտեղ է աշխատում, արդյոք կան միգրացիոն խախտումներ, թե ոչ: Եթե խախտումը կարմիր է, ոստիկանը պետք է նրան կալանավորի: Եթե կանաչ է, հարցեր չկան», - «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: