ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյա...

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին: Ինչպես հաղորդում է  Սահմանադրական դատարանի կայքը, նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում: Միավորված գործով զեկուցող է նշանակվել  ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվելու  է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միավորված գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվելու են ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: