ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպ...
2021 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այդ մասին հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
 
Շնորհավորելով դեսպանին՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ նա իր հարուստ դիվանագիտական փորձն ու ջանքերը կներդնի հայ-ղազախական հարաբերությունների հետագա խորացման գործում: Արման Դիլանյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև առկա են դինամիկ հարաբերություններ, որոնք հնարավորություն են ստեղծում երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։
 
Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին պատրաստակամություն է հայտնել առավելագույնս աջակցել երկու երկրների սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ՝ առանձնահատուկ կարևորելով Եվրասիական սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում տարվող համատեղ աշխատանքները: