ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցը. դատարան...

Այսօր Սահմանադրական դատարանը կքննվի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են ՍԴ, քանի որ իրենց կարծիքով՝ նախկին նախագահին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։

Դրան զուգահեռ՝ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Նրանք վանկարկում էին՝ «Քոչարյա՛ն, հերոս»:

Բողոքի ակցիա է իրականացնում նաև Վարդգես Գասպարին: Նրա կարծիքով՝ Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում է կայացնելու: