Սբ. Ծննդյան տոնին Իշխան Սաղաթելյանն այցելել է...

Սբ. Ծննդյան գիշերը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն անցկացրել է Հանրապետության հրապարակում նստացույց անող քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջից։

Քաղաքացիների հետ ներկա է գտնվել նաև ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը։ ՀԳՄ ներկայացուցիչն այդ առիթով հրապարակել է լուսանկարներ և հետևյալ գրառումը.

«Սուրբ ծննդյան երեկոն Հանրապետության հրապարակում։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»։