Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադ...

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը մեղադրել է Իսրայելին Գազայում «կոլեկտիվ ցեղասպանություն» իրականացնելու համար. այս մասին գրում է CNN-ը՝ նկատելով, որ սա թագաժառանգի կողմից վերջին մեկ տարում Իսրայելին ուղղված ամենաուժեղ քննադատությունն է:

Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի կազմակերպած իսլամական պետությունների առաջնորդների հավաքի ժամանակ երկրի դե ֆակտո առաջնորդն ասել է.«Թագավորությունը վերահաստատում է Իսրայելի կողմից եղբայրական պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացված հավաքական ցեղասպանությանը դատապարտումն ու բացարձակ մերժումն»։

Ավելի քան 43,000 մարդ է զոհվել Գազայում այն պահից, երբ Իսրայելն անցյալ տարի սկսել է հարձակումներն անկլավի վրա:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նաև պաշտպանել է Իրանին, ինչը կտրուկ հակասում է 2017-ի նրա մեկնաբանություններին, որոնցում նա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:

Թագաժառանգը միջազգային հանրությանը կոչ է արել «ստիպել Իսրայելին հարգել Իրանի ինքնիշխանությունը և չհարձակվել (իրանական) տարածքների վրա»:

Էր Ռիադը և Թեհրանը վերականգնեցին հարաբերություններն անցյալ տարի տարածաշրջանային ազդեցության շուրջ տասնամյակների թշնամությունից հետո: