Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը մարտի 13-ին 8 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում, ինչպես նաև ալ-Խարջի նահանգում և մայրաքաղաք Էր Ռիադի արևմտյան հատվածում։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մի շարք հարձակումների արդյունքում Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է ևս 14 անօդաչու թռչող սարք։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։



