ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի

NEWS.am-ի տեղեկություննեով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանը:

Մեր տեղեկություններով՝ համակարգում առկա լուրջ դժգոհությունները, որոնց մասին պարբերաբար զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպել են Դանիելյանին, որպեսզի առաջիկայում ազատման դիմում գրի:

Մեզ հայտնի դարձավ, որ դեռևս տարեսկզբին Դանիելյանը Տեսչական մարմնում կառուցվածքային կտրուկ փոփոխություններ է նախաձեռնել՝ առաջարկելով լուծարել մի քանի մարզային բաժիններ, օպտիմալացնել լաբորատորիաներ և այլն, սակայն ՍԱՏՄ-ում Դանիելյանի «բարեփոխումները» հավանության չեն արժանացել: Անգամ պատմում են, որ մի անգամ խորհրդակցությունը չեղարկել է այն բանի համար, որ ներկաները պատշաճ «դրես կոդով» չեն ներկայացել:

Հիշեցնենք, որ  Արմեն Դանիելյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել նախորդ տարվա նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը