Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաեւ հանրային սննդի օբյեկտներ եւ սննդամթերքի արտադրամասեր:
Այսօր Տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երեւանի Կենտրոն եւ Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ: Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին: Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:
Ստուգայցերը շարունակվելու են:



