Սասուն Միքայելյանը չի նպաստում իմ կարիերայի ա...

Ինձ տարաբնույթ հարցեր էին տալիս ոլորտի հետ կապված, ես էլ փորձում էի  այդ հարցերին պատասխանել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԾԿ հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը:

Դիտարկմանը, որ  իր կարիերայի աճին նպաստում է իր ազգական ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նա ասաց. «Բացարձակապես չի նպաստել: Ես 19 տարեկանից աշխատում եմ էներգետիկայի ոլորտում, հայրս պրոֆեսիոնալ էներգետիկ էր, միակ տղաս եւս էներգետիկ է; Սասուն Միքայելյանը այն ժամանակ էլ էր իմ բարեկամը, իմ ընկերը, իմ հարազատը: Մինչ այս պաշտոնին հասնելը ես տարբեր պաշտոններով եմ անցել եւ դա եղել է բացառապես ին գիտելիքների եւ աշխատանքային փորձի հաշվին:

Այդպիսի հովանավորչություն կամ այդպիսի ուղղվածություն իմ դեպքում չկա»: 

Անդրադառնալով խոսակցություններին, որ ՀԾԿՀ նախկին ղեկավարին հանեցին, քանի որ ցանկանում են «ՀԷՑ»-ը խլել այսօրվա իր սեփականատերերից, Մեսրոպյան նշեց․ «ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է:  

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԷՑ-ի աշխատանքը, նա պատասխանեց. «ՀԷՑ»-ը էս երկրի թշնամին չէ, ՀԷՑ-ը տարիներ ի վեր այդ համակարգը շահագործել է, այսօր ոլորտում կան ցուցանիշներ, որոնք բոլորիս չեն բավարարում, տեսանելի են այդ խնդիրների պատճառները: Պետք է այդ պատճառների հետեւից գնանք, վերացնենք եւ շարունակենք: ՀԷՑ-ը խլել, մասնատել, տեղը չգիտեմ ինչ անել, ես տենց օրակարգ չունեմ»: