«Սասնա ծռերի» 7 անդամներ տեղափոխվել են քրեակա...

Մայիսի 28-ին ոստիկանության կողմից բերման են ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» Ֆեյսբուքի էջը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերաբերյալ դատարանը կայացրել էր ազատազրկման դատավճիռ, որը բողոքարկվել էր վճռաբեկ դատարան, պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել (որի մասին որոշումները որևէ մեկը չի ստացել) և դատավճիռը ուղարկվել է կատարման»,- ասված է «Սասնա ծռերի» հայտարարությունում։