
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, մտադիր չէ ներում խնդրել Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնից։ Այս մասին BFMTV հեռուստաալիքով հայտարարել է պետության նախկին ղեկավարի փաստաբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նա չի մտածում նախագահից ներում խնդրելու մասին, քանի որ մտադիր է ապացուցել իր անմեղությունը»,-ասել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ պաշտպանությունը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի Սարկոզիի բանտարկության ժամկետը հնարավորինս կարճ լինի։
Դերոյը նաև նախկին նախագահի դատավճիռը անհիմն է անվանել։
Նշենք, որ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել՝ իր ընտրարշավի ժամանակ լիբիական ֆինանսավորման հետ կապված գործով։