«Սանիթեքը» արդեն 6-րդ օրն է՝ աղբահանություն չ...

Այսօր ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողները կարճ զրուցներ ունեցան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Լրագրողի հարցին, թե արդյոք մեր երկիրն մտագովելու առիթ ունի Ամուլսարի հարցով արբիտրաժ դիմելու պարագայում, փոխվարչապետը նման պատասխան տվեց.

«Կարծում եմ՝ փորձագիտականան աշխատանք է անհրաժեշտ թե՚ տնտեսական, թե՚ բնապահպանական, թե՚ իրավական տեսանկյունից: Միայն սրանք համակցությունը կբերի ճիշտ որոշման»,- ասաց Գրիգորյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ չցանկացավ որոշ հարցերի պատասխանել՝ նշելով՝   ամսին 10-ին մեզ մոտ ավագանու նիստ է, ամենայն հարգանքով՝ բոլերիդ հրավիրում եմ, հարցերին կպատասխանեմ: 

Հարցին, թե «Սանիթեքը» դուրս եկել է աղբահանության, քաղաքապետը պատասխանեց՝ ոչ, արդեն 6-րդ օրն է: