Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. բնակչության մե...

Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական և անարդար, քանի որ հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են Ռուսաստանում, նույնիսկ չեն կարողացել քվեարկել։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն։

«Մենք կարող ենք օբյեկտիվորեն դատել այս ընտրությունների մասին՝ խոսելով Մոլդովայի այն հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այս քաղաքացիներին հնարավորություն չի տրվել օգտագործելու իրենց ձայնը։ Սա, իհարկե, չէր կարող չանդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա, որոնք, բնականաբար, արդար համարել չենք կարող։ Այս ընտրությունները ո՛չ ժողովրդավարական էին, ո՛չ արդար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա պնդել է, որ ընտրություններում հաղթող հռչակված Մայա Սանդուն Մոլդովայի նախագահը չէ, քանի որ երկրի բնակչության մեծ մասը չի քվեարկել Սանդուի օգտին։

«Սանդուն, որքան մենք հասկանում ենք, իր երկրի նախագահը չէ, քանի որ բուն երկրում նույնպես բնակչության մեծամասնությունը չի քվեարկել նրա օգտին: Մենք խոսում ենք շատ, շատ պառակտված հասարակության մասին», - ասել է Պեսկովը: