
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործարար Սամվել Կարապետյանի 60-ամյակի կապակցությամբ։
«Այսօր իմ ընկերոջ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից եւ ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։
Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում գտնվելիս։
Հարգելի Սամվել,
Հարգելի ընկեր,
Մաղթում եմ քեզ, որ կյանքիդ գալիք բոլոր ծնունդները դիմավորես քո եւ մեր բոլորի երազած Հայաստանում»,–ասված է ուղերձում։