Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է...

Շենգավիթի դատարանում մեկնարկել է Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ  Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է: