Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Սամվել Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ Արցախի Նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացվել է հայց ու հայցի ապահովման միջնորդություն։ Դասագրքում Ս. Շահրամանյանին վերագրվող տեղեկությունները՝ հատկապես ԼՂ լուծարման մասին հրամանագրի ստորագրումը պաշտպանը զրպարտչական ու կեղծ է որակում։



