«Անընդունելի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, այնուհետև ծանրաբեռնվածության պատճառով այն հետաձգվում է։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ փոխվի խափանման միջոցը, քանի որ նույնիսկ դա կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցելուն։ Փաստացի արդեն 2 օրով զրկվել են դրանից»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։



