
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր շուրջ 100 երեխաների հանգիստը Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարում։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
«Ճամբարը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանի կողմից։ 2000 թվականին հիմնանորոգումից հետո յուրաքանչյուր տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում Հայաստանի և Սփյուռքից հարյուրավոր երեխաներ։ Կազմակերպիչների հավաստմամբ՝ «Ծիծեռնակ»-ը դասական ճամբար է, որը համեմված է ազգային և հոգևոր տարրերով»,- ասված է հաղորդագրության մեջ։