Սամվել Կարապետյանի կալանքի տակ պահելու տրամաբ...

Քանի որ իրավական գործընթաց չէ, այլ՝ քաղաքական, չի կարող որևէ տրամաբանությամբ ինչ-որ որոշում կայացվել: Հետագայում մենք կհասկանանք՝ ոնց է ընթանում: Համարձակություն կունենա՞ դատավորը քաղաքական ճնշումներին դեմ գնալու, թե՞ ոչ: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը: 

Նա նշել է, որ գրեթե բոլոր խուզարկություններն ապօրինի են ճանաչվել, ինչպես նաև ձերբակալությունը: Տրամաբանություն, որ շարունակեն Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահել, ըստ նրա՝ չկա:

«Քանի որ չկա ընդհանուր գործընթացի տրամաբանություն, մենք չենք կարող վստահ ասել, որ ինչ-որ իրավական հանգուցալուծում կունենա խնդիրը: Սա քաղաքական, մարդու հայացքների դեմ քայլեր են», - նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով «Մեր ձևով» շարժման մասին՝ Կարապետյանն ասել է, որ մինչև օգոստոսի վերջ մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն շարժման նպատակը: