Սամվել Կարապետյանի հայցադիմումը, ընդդեմ Դավիթ...

Գործարար Սամվել Կարապետյանի հայցադիմումը, ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի, սեպտեմբերի 10-ին մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արսեն Գևորգի Հովհաննիսյանին։ Այս մասին «Նյուզ»–ը տեղեկացել է Datalex տեղեկատվական համակարգից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Դավիթ Քալաշյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցել 6 մլն դրամ։

Հայցադիմումում նշված է, որ Դավիթ Քալաշյանը 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 տեղադրել է տեսանյութեր ու հրապարակումներ, որտեղ ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցեր՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։