Գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը: «Նիստը կշարունակվի ապրիլի 17-ին` ժամը 13:30-ին»,- հայտնեցին դատարանից։



