
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-80-Ո-263 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Սամվել ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում։