Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ներկայացրել է իր մասնակցությամբ տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքները։
«Ես ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա։ Ես անուններով չեմ խոսել, ես դրվագներով, ըստ փաստերով հուշել եմ, թե ինչ ուղղությամբ կարող է լինել քննությունը։ Ես եկել եմ որպես քաղաքացի, ներկայացրել եմ այն, ինչից տեղյակ եմ եղել։ Հանձնաժողովը կհասնի իր նպատակին, թե ոչ՝ ես չեմ կարող ասել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաբայանը։
Հարցին, թե արդյոք 44-օրյա պատերազմում կրած պարտությունում տեսնո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, Բաբայանը պատասխանեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն էր և այն, որ նա հավատացել էր իր նշանակած կադրերի զեկույցներին։



