Բելգիայի Ֆիլիպ թագավորը չի ընդունել վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության հրաժարականը և նրան հանձնարարել է շարունակել Բելգիայի՝ 2027 թվականի պետական բյուջեի շուրջ փոխզիջում գտնելու ջանքերը։ Այս մասին ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ։
«Թագավորը վարչապետին հանձնարարել է շարունակել բյուջեի շուրջ բանակցությունները», - ասվում է հայտարարության մեջ։
Բելգիայի կառավարությունն ամիսներ շարունակ չի կարողանում համաձայնության հասնել բյուջետային ծախսերը 10 միլիոն եվրոյով կրճատելու և հարկերը բարձրացնելու վերաբերյալ։
Բարտ դե Վևերը հրաժարական էր ներկայացրել թագավորին նոյեմբերի 2-ին, իսկ Ֆիլիպ թագավորը հայտնել էր, որ կմտորի դրա շուրջ։
2025 թվականին երկրի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5 տոկոսը, մինչդեռ եվրոպական կանոններով թույլատրելի առավելագույն ցուցանիշը 3 տոկոսն է։ Բելգիայի պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն՝ կազմելով երկրի ՀՆԱ-ի ավելի քան 110 տոկոսը, մինչդեռ սահմանված շեմը 60 տոկոս է։



