Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը՝ Դուբայում...

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերինսակայն պատերազմի պատճառով հետաձգվել էրհետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպելեւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Հարսնացունասացինռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ Ալեքսանյանների ընտանիքի վաղեմի կնքահայրը։

Պատմեցինոր Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից եւս անդամներ են եղել։ Մասնավորապեսհյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամինովականատեսների պատմելովլավ պարելուրախացել է։

Ասացին նաեւոր թամադան հարսանիքի կազմակերպիչների անունից հատուկ զգուշացրել է հյուրերինոր որեւէ մեկը լուսանկարներտեսանյութեր չտարածի համացանցումոր հետո «նեղանալ չլինի»։ Դա է պատճառըոր հարսանիքը մաքսիմալ գաղտնի է եղելեւ համացանցում նկարներտեսանյութեր չեն հայտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում