ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացմանը։ Սամանթա Փաուերն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս պահին հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապնդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն , և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները»,-հայտարարել է նա: