Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեկնել է Բաքու, որտեղ չորեքշաբթի օրը ելույթ կունենա «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի» (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին։ Այս մասին, հղում անելով նախագահի աշխատակազմին, հայտնում է The Times of Israel-ը։
Այցի ընթացքում Հերցոգն առանձնազրույց կունենա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև միջազգային այլ առաջնորդների հետ։
Իսրայելն ԱՓՎՄԽ 28 անդամ պետություններից մեկն է և հանդիսանում է Ասիայում անվտանգության, համագործակցության ու վստահության ամրապնդման նպատակով ստեղծված այս կազմակերպության հիմնադիրներից։
Կառույցի անդամների թվում են նաև Իրանը, Կատարը, Թուրքիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները։ Չինաստանն ու Ռուսաստանը նույնպես լիիրավ անդամներ են, իսկ ԱՄՆ-ն ունի դիտորդի կարգավիճակ։



