Սալիվանը Չինաստան կայցելի օգոստոսի 27-29-ը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան, որտեղ կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Այս մասին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հատուկ առցանց ճեպազրույցում, որը նվիրված էր Սալիվանի առաջիկա այցին։

«ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կմեկնի Պեկին՝ հանդիպելու Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ»,- նշել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ սա Սալիվանի առաջին այցն է Չինաստան։