Շահումները նույնպես կհարկվեն ինչ որոշում ընդո...

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը։

Կառավարությունը որոշեց սահմանել նաև օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը։

Ըստ որոշման, վարչապետի՝ «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» որոշմամբ ձևավորված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է հայտարարի  Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթ։

Խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով։ Մրցույթը կիրականացվի երկու փուլով, որի արդյունքում ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով, հնարավոր կլինի վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները, որոնք 2026 թվականից համարվելու են եկամուտներ և հարկվելու են։ Այս ամենի արդյունքում ՊԵԿ–ն ակնկալում է հարկային եկամուտների ավելացում։