Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ո...

Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք։ 

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Կարող ենք նոր ընտրություն անել, ընտրություններից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև է պատերազմ սկսվել, կարող ենք նոր ընտրություն անել, հիմա էլ ուրիշի միջև պատերազմ սկսվի, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա։

Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող  իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։

Մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն։

Առաջնագիծ պիտի չլինի, պիտի լինի սահման, սահմանին անցակետ կլինի, կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք»,- ասել է նա։