Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:



