ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք կհայտարարվի․ «Կա աշխատակարգով սահմանված կետ․ քանի դեռ չկան պայմանավորվածություններ, դրանց մասին հրապարակումներ և հավելյալ մեկնաբանություններ չեն լինում»,- ասել է նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ փոխնախարարը նշել է. «Մենք մեր դիրքորոշումը հանրայնացրել ենք, ընթացքի մեջ են աշխատանքները, քննարկումներ կան, դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ, երբ լինեն ձեռք բերված վերջնական պայմանավորվածություններ․ հանրությունը կտեղեկացվի»։
Կոստանյանը նաև նշել է, որ ժամկետներ չկան, թե երբ պետք է վերադարձվեն Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը։
Փոխնախարաը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։



