Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի վերջ։ Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից՝ այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։