Ադրբեջանի սահմանապահները Իրանից ներմուծվող 22...

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներկրման փորձը կանխելու մասին։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությանը, գործողությունների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են նաև Ադրբեջանի օդային տարածք ապօրինի ներթափանցած անօդաչու թռչող սարքեր։

Նշվում է, որ սահմանապահների կողմից իրականացված համալիր օպերատիվ-զինվորական միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է 22 կգ 900 գրամ թմրամիջոց։

Դեպքերի առնչությամբ շարունակվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները։