Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղում լուծվում է փողոցների լուսավորության խնդիրը:
«Թեև տարբեր կառույցների միջոցով փողոցները մասամբ լուսավորվել էին, սակայն խնդիր վերջնական լուծում չէր ստացել: Այս պահին շուրջ 35 լուսատու, որոնք էներգախնայող համակարգով ենք աշխատում: Շուրջ 1550 մ երկարությամբ ճանապարհի լուսավորման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են»,- այս մասին Politik.am-ին հայտնեց համայնքապետարանի աշխատակից Արայիկ Բեջանյանը:
Համայնքի բնակիչների տները երբեմն վնասներ են կրել հակառակորդի կրակրոցներից, որոնցից անմասն չեն մնացել նաև մշակույթի տունն ու համայնքապետարանը: Արայիկ Բեջանյանի խոսքով՝ վերջին անգամ նման դեպք գրանցվել է 2018 թվականին սեպտեմբերի 28-30-ին, իսկ կրակոցներից հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ դեռ աշխատանքներ չեն տարվել:
Բեջանյանը փողոցների լուսավորումը կարևորեց հենց անվտանգային առումով, քանի որ հատկապես երեկոյան ժամերին երթևեկությունը դժվարանում է, երբեմն էլ ոչ նորմալ տեսանելի տեղաշարժը բնկիչների մոտ կասկածներ հարուցում:



