«Ուժեղ Հայաստանի» Շիրակի գրասենյակում խուզարկ...

«Ուժեղ Հայաստանի» Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում: Ըստ լրատվամիջոցների ՝ դրանք իրականացվում են Անի համայնքում և Մարալիկում։

Հակակոռուցիոն կոմիտեից էլ Sputnik Արմենիա-ին հայտնեցին, որ իսկապես նշված հասցեներում քննչական գործողություններ են իրականացվում։

«Նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։