ՀՀ ԱԳ նախարարության և Լեհաստանի «Կազիմիր Պուլ...

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ լեհական կողմից՝ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հուշագրով նախատեսվում է համագործակցության հաստատում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման նպատակով։