«Արտաքին ճնշումը չի կարող ազդել Միխեիլ Սահակաշվիլիին ներում շնորհելու որոշման վրա»․ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ BBC-ին տված հարցազրույցում։ «Սա բարոյական որոշում է, որը ես ինքնուրույն կկայացնեմ, և ես պատասխանատու եմ միայն իմ առաջ: Սա իսկապես այնպիսի բան չէ, որի վրա կարող է ազդել արտաքին կամ ներքին ճնշումը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա կարծում է, որ Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների թափանցիկության և ժողովրդավարության վրա որևէ կերպ չի ազդի Սահակաշվիլիի գտնվելու վայրը՝ ազատության մեջ կամ բանտում․ «Նա քաղբանտարկյալ չէ, նա Նավալնին չէ... Նա բանտում է իրական պատճառներով», - ասել է Վրաստանի նախագահը: