Սա նշանակում է համոզիչ անցումային շրջան Իրանի...

Իրանում ստեղծված ճգնաժամի միակ երկարատև լուծումը դիվանագիտական ճանապարհն է։ Ինչպես հաղորդում է France 24-ը, այս մասին ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը։

«Սա նշանակում է համոզիչ անցումային շրջան Իրանի համար, նրա միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի վերջնական դադարեցում, ինչպես նաև վերջ տարածաշրջանում անկայունացնող գործունեության», - Բրյուսելում լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ հարկավոր է քրտնաջան աշխատել լարվածությունը թուլացման և հակամարտության տարածումը կանխելու համար։