Սա հենց այն հարցն է, որը լուծում էր Իրանի վեր...

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում հաջողություն կարող է համարվել 2015 թվականի պայմանավորվածություններին մոտենալը: Այս մասին ասել է կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե իրանցի և ամերիկացի բանակցողների ներկայիս ջանքերի արդյունքում, որոնց մենք աջակցում ենք, հաջողվի դուրս գալ մի բանի վրա, որը մոտ է հենց այդ 2015 թվականի պայմանավորվածությանը, ես կարծում եմ, որ դա արդեն մեծ հաջողություն կլինի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի պաշտոնակատար Թահեր ալ-Բաուրի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք տեսնում ենք Իրանի դիրքորոշումը, որը միանգամայն հիմնավորված ասում է, որ իրենք արդեն հայտնվել են կեղծ խոստումների թակարդում, ներառյալ հենց այն Գործողությունների համապարփակ ծրագիրը՝ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ, որը հաստատվել էր Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականին, որը պարունակում էր բոլոր պատասխաններն այն հարցերին, որոնք հիմա տալիս է Միացյալ Նահանգները, և որից Միացյալ Նահանգներն ինքնակամ դուրս եկավ»,- արձանագրել է Լավրովը։

Նա հղում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով ԱՄՆ-ի գլխավոր պահանջ է անվանում Իրանի մոտ միջուկային զենքի բացակայությունը։

«Սա հենց այն հարցն է, որը լուծում էր Իրանի վերաբերյալ 2015 թվականի համապարփակ պայմանավորվածությունը։ Այն, բացի նրանից, որ արձանագրում էր Իրանի մոտ միջուկային ոլորտում որևէ ռազմական մշակումների բացակայությունը, սահմանում էր աշխարհում ամենախիստ վերահսկողությունը իրանական խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ՝ էապես ավելի խիստ, քան այն միջոցները, որոնք ԱԷՄԳ-ում ընդունված են այն երկրների համար, որոնք ստորագրել են միջազգային գործակալության հետ երաշխիքների մասին արձանագրությունը»,- նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ պատմությունը պետք է դաս լինի, ուստի այժմ հաջողություն կլիներ նախկին պայմանավորվածություններին մոտենալը։