«Արշակ սրբազանին ներկայացված մեղադրանքը խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է։ Ընդ որում, ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ Ինչ կուզեմ, այն էլ կանեմ, այս մոտեցմամբ է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ իշխանությունները տեսան՝ Արշակ սրբազանը կանգնած է Վեհափառի թիկունքին, եւ, ահա, ծնվում է մի զավեշտալի ու խայտառակ մեղադրանք։ «Ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, բայց ջեբը պլան գցելը, դա այլ հաստատություններին հատուկ ոճ է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում



