Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․
«Քաղաքացիական պայմանագիրը» նյարդային ցնցումների մեջ է ընկել այն բանից հետո, երբ «Մայր Հայաստանը» հայտարարեց Վաղարշապատում արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։
Քարոզարշավը դեռ չսկսած՝ արդեն իսկ կեղտոտ տեխնոլոգիաներ են ուզում կիրառել, Արմավիրի «մարզպետի» կողմից այդ թվում՝ զրպարտանք։
Սա այն դեպքն է, երբ ժողովրդական լեզվով ասած՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։
Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ձեր իսկ շեֆի խոսքերով ասած՝ հանգիստ նստե՛ք տեղներդ։



