Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղա...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին և 25-ին կայցելի Վաշինգտոն: Այս մասին հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։