Ռյուտեն խոսել է ՌԴ տարածքի վրա հարձակումների...

Ուկրաինան ինքնապաշտպանական պատերազմ է մղում, և միջազգային իրավունքի համաձայն, իրավունք ունի պաշտպանվելու: Նույնիսկ եթե սա ներառում է իր սահմաններից դուրս գործողություններ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է РБК-Украина-ն։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր դաշնակից ինքնուրույն է որոշում Ուկրաինային աջակցության մակարդակը։

«Ուկրաինան ինքնապաշտպանական պատերազմ է վարում։ Սա նշանակում է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու։ Եվ ինչպես գիտենք, միջազգային իրավունքի համաձայն, այս իրավունքը չի ավարտվում սահմանին։ Սա նշանակում է աջակցել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին։ Բայց յուրաքանչյուր դաշնակից որոշում է Ուկրաինային աջակցության իր մակարդակը։ Դաշինքի անունից ես չեմ որոշում։ Գործընկերների որոշելիքն է»,- ասել է Ռյուտեն:

Նա նաև նշել է, որ մեկ կոնկրետ զենքը չի լուծի պատերազմը, սակայն դաշնակիցների աջակցությունը չափազանց կարևոր է Ուկրաինայի համար։

«Մենք պետք է հասկանանք, որ մեկ կոնկրետ զենքով պատերազմը չի լուծվի։ Բայց սա շատ կարևոր է։ Ես հասկանում եմ Ուկրաինայի խնդրանքը։ Բայց դարձյալ դաշնակիցներն են, ովքեր պետք է որոշեն, թե ինչ անել: Եվ կան որոշակի գործընկերներ, օրինակ՝ ԱՄՆ։ Նրանց ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել՝ օգնելով Ուկրաինային պաշտպանել իրեն։ Կարելի է հստակ ասել, որ Ուկրաինան դժվար թե անկախ երկիր լիներ առանց ԱՄՆ-ի օգնության»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։