
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է իրեն դաշինքին իր հավատարմության մեջ այն բանից հետո, երբ նրա որոշ անդամներ կասկածի տակ են դրել ռազմական դաշինքում առաջատար դերը պահպանելու Միացյալ Նահանգների ցանկությունը:
«Որոշ մարդիկ կասկածի տակ են դնում ԱՄՆ հավատարմությունը դաշինքին», ասել է Ռյութեն EFE-ին: Վաշինգտոնը շարունակում է «խստորեն հավատարիմ մնալ ուժեղ ՆԱՏՕ-ին»,- ասել է նա: «Թրամփն այդ մասին հայտնել է հրապարակավ եւ բազմիցս, այդ թվում՝ ինձ հետ հանդիպումների ժամանակ»,- նշել է գլխավոր քարտուղարը։
Ռյութեն նաեւ կրկնել է իր կոչը դաշինքի անդամներին՝ մեծացնելու ռազմական ծախսերը, օրինակ բերելով Իսպանիան: «Ես ողջունում եմ Իսպանիայի վերջին որոշումը՝ արագացնել ներդրումները պաշտպանության ոլորտում»,- ասել է գլխավոր քարտուղարը։ EFE-ն հիշեցրել է, որ Իսպանիայի կառավարությունն այս տարի կավելացնի պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոսը: